Բաժիններ՝

Իշխանությունները չպետք է մանիպուլյացիայի ենթարկեն ԶԼՄ-ներին Ուկրաինայի կոնֆլիկտի պատճառով. ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել տարբեր երկրների կառավարություններին կասեցնել մանիպուլյացիաները ԶԼՄ-ներում՝ կախված Ուկրաինայում կոնֆլիկտի լուսաբանման հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միյատովիչի խոսքով՝ բազմաթիվ մեդիառեսուրսներ զբաղվում են ատելության ու պատերազմին աջակցության քարոզչությամբ:
Ուկրաինայում ճգնաժամը հանգեցրել է լրագրողների անվտանգության վատացմանը: ԵԱՀԿ-ն հայտնում է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում 10 աշխատակիցների մահվան մասին:

Միյատովիչը հատկապես առանձնացրել է երեք երկիր, որտեղ խոսքի ազատությունը հարվածի տակ է: Դրանք են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ուկրաինան:
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում տեղի կունենա լրագրողների անվտանգությանը նվիրված համաժողով, որին ներկա կլինի նաև Միյատովիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս