ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց անցած տարի Նոր Նորքում ծեծլու միջոցով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործի քննությունը:
Կորեացի բժիշկները, ովքեր անծանոթ են եղել մերձավորարևելյան ռեսպիրատոր համախտանիշին (MERS), նպաստել են հիվանդության տարածմանը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների զեկույցում:
Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հաղթանակը:
Բաքվում մեկնարկել է Եվրոպական խաղերի ծրագրով հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի պայքարը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով երեկ երեկոյան ժամանել էր Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ցանցահենների խումբը մատչում է ստացել ԱՄՆ հետախուզության ու բանակի աշխատակիցների անձնական տվյալներին, հայտնում են ամերիկյան իշխանությունները: Նախնական տեղեկություններով՝ հերթական հզոր կիբերհարձակման հետքերը տանում են Չինաստան:
Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով քրեական գործ է քննվում:
Հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:
«Մոսկվան կցանկանար որպես գործընկեր ունենալ Հայաստանին՝ ավելացնելով նաև Ադրբեջանին, ինչպես սովետական իշխանության տարիներին: Երբ Հայաստանի հետ բոլոր հարցերը լուծված են, համաձայնեցված, ապա պետք է սկսել համոզել, պայմանավորվել Ադրբեջանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:
«Նկատվում է իշխանական խմբավորումների կողմից ՀԽ-ի PR-ի ապահովումը, որովհետև իրականում նրանք այն ուժը չեն, որ վտանգ սպառնան իշխանությունների համար, և իշխանությունները վախենան ու դրա պատճառով ինչ-որ միջոցառումներ անեն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը` խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» մասին։ «Իշխանության մեջ կան խմբավորումներ, որոնց ձեռք է տալիս, որ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանում մնացել է մի ընդդիմադիր կառույց, և դա ՀԽ-ն է։ Եթե չլինեին այդ միջոցառումները, ոչ ոք չէր իմանա ՀԽ-ի մասին։
«Ռուսաստանը պահում է հավասարակշռությունը ԼՂ հակամարտության կողմերի միջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` պատասխանելով հարցին, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա ինչպես կանդրադառնա այն հանգամանքը, որ Բաքուն և Մոսկվան Արևմուտքի հետ հարաբերությունների տեսանկյունից նույն նավակում են հայտնվել և Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Բաքու մեկնած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում հունիսի 13-ին և 14-ին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Վիգեն Աշոտի Մարգարյանը կիրականացնի վիրահատական միջամտություններ։
Աննա Շյուրինի Բերյոն աշխատում է Ֆրանսիայի Ռոն-Ալպեր շրջանում, աշխատանքային այցով Գյումրիում է: Անկեղծանում է` Շիրակի մարզի եւ Գյումրու մասին շատ բան չգիտե, գիտե միայն այն, որ Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, մշակութային մայրաքաղաք է: «Քաղաքի մշակութային ժառանգություն ունենալու փաստով է պայմանավորված մեր համագործակցությունը››,-ասում է նա:
Ֆրանսիական Spinali Design սթարթափը ներկայացրել է «խելացի» լողազգեստ, որը օգնում է այն կրողներին խուսափել արևային արվածքներից, գրում է The Local-ը:
Հայտնի «Դենսուկե» տեսակի սև ձմերուկը, որն աճեցվում է Ճապոնիայի Հոկայդո կղզու Տոմա քաղաքում, Ասախիկավա քաղաքում կազմակերպված աճուրդում վաճառվել է 350 հազար իենով (մոտ 2845 դոլար), հայտնում է RIA Novosti-ն:
Մենամարտի կազմակերպիչները բանակցություններ են վարում նաև «Էմիրեյտսի» մարզադաշտի տերերի հետ:
Վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով և ջրով հարուստ մրգերի ու բանջարեղենների համադրությունն օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցն է: Վատ սննդակարգը, հատկապես՝ վերամշակված մթերքները, մեծապես ազդում են օրգանիզմի առողջության վրա:
Ուշադիր նայեք պատկերներին, ընտրեք Ձեր սիրած գույնը և կարդացեք արդյունքները:
Հանճարը գտնում է ավելորդ պատկերը 10 վայրկյանում: Բիլ Գեյթսը գտել է 20-ում: Հարվարդի շրջանավարտը` 40 վայրկյանում: Եթե Դուք գտնեք պատասխանը 3 րոպեում, ապա Դուք պատկանում եք մարդկանց ավելի շնորհալի 15%-ին: Մարդկանց 75%-ը չի կարողանում լուծել այս հանելուկը:
Բիբինի արհամարհանքը սխալ կլինի բացատրել միան ՀԷՑ-ի ունեցած մենաշնորհով: Բիբինն իրեն թույլ է տալիս նման վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի խորհրդարանի նկատմամբ, քանի որ գիտի՝ դա այն նույն ԱԺ-ն է, որը գրեթե միաձայն կողմ է քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը, այսինքն՝ կողմ է քվեարկել բիբիններին ու մնացած ռուսներին՝ ՀՀ-ն համարել որպես ռուսական գուբերնիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: