Ո՞վ է ապահովում «Հիմնադիր խորհրդարանի» PR-ը
«Նկատվում է իշխանական խմբավորումների կողմից ՀԽ-ի PR-ի ապահովումը, որովհետև իրականում նրանք այն ուժը չեն, որ վտանգ սպառնան իշխանությունների համար, և իշխանությունները վախենան ու դրա պատճառով ինչ-որ միջոցառումներ անեն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը` խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» մասին։ «Իշխանության մեջ կան խմբավորումներ, որոնց ձեռք է տալիս, որ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանում մնացել է մի ընդդիմադիր կառույց, և դա ՀԽ-ն է։ Եթե չլինեին այդ միջոցառումները, ոչ ոք չէր իմանա ՀԽ-ի մասին։
Ինչ-որ կասկածելի պայմաններում մեքենաների վառվելը, իրենից քաղաքական ուժ չներկայացնող ուժի նկատմամբ բռնությունների կիրառումը, Բերձորի այդ դեպքերը, Գյումրիի հանրահավաքի ժամանակ գրանցված այդ դանակահարությունը, և այլն, ցույց են տալիս մի բան. կա նախաձեռնություն` դուր գալ վերևի իշխանությանը։ Իշխանության վերին ատյաններում ևս կա ոչ ադեկվատություն քաղաքական գործընթացների վերաբերյալ, և երրորդ` իշխանության մեջ կան խմբավորումներ, որոնց ձեռք է տալիս ՀԽ-ի PR-ն անելն այլ նպատակների համար` չմոռանանք 2017-18 թվականների ընտրությունները, և այլն»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: