Բաժիններ՝

Վլադիմիր Կլիչկոյի և Թայսոն Ֆյուրիի մենամարտը տեղի կունենա «Չելսիի» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում

Մենամարտի կազմակերպիչները բանակցություններ են վարում նաև «Էմիրեյտսի» մարզադաշտի տերերի հետ:

Ուկրաինացի և անգլիացի ծանրքաշային բռնցքամարտիկների միջև տիտղոսային մենամարտը տեղի կունենա 2015թ. աշնանը: Կազմակերպիչները ցանկանում են մենամարտն անցկացնել տարողունակ արենայում, քանի որ այն դառնալու է բրիտանական բոքսի վերջին տարիների ամենահնչեղ իրադարձությունը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բանակցություններ են ընթանում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի տերերի` «Չելսիի» հետ: Հանդիպման հետ կապված՝ «կապույտների» ֆուտբոլային դաշտն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից գլխավորները հանդիսանում են Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի խաղերը: Կազմակերպիչները պետք է մենամարտը «խցկեն» Ժոզե Մոուրինյոյի համար կարևոր խաղերի արանքում:

Անգլիայի 2015/16թթ. առաջնության խաղացուցակը կհրապարակվի հունիսի 17-ին, և այդ ժամանակ գործն առաջ կգնա: Ֆյուրիի թիմը հետաքրքրված է, որ մենամարտն անցկացվի թագուհու տարածքում: Մարտի անցկացման վայրի այլ տարբերակ է «Արսենալի» մարզադաշտը:

Կարդացեք նաև

Ավելի վաղ մարտի կազմակերպիչները հաշվի էին առնում նաև «Ուեմբլիում» և «Օլդ Թրաֆֆորդում» մարտն անցկացնելու հավանականությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս