Հզոր դետոքս, որը կօգնի մաքրել աղիներն ու կլավացնի մարսողությունը
Վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով և ջրով հարուստ մրգերի ու բանջարեղենների համադրությունն օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցն է: Վատ սննդակարգը, հատկապես՝ վերամշակված մթերքները, մեծապես ազդում են օրգանիզմի առողջության վրա:
Վատ սննդակարգը ծանրության, հոգնածության և էներգիայի պակասի զգացողություն է հաղորդում: Այս դետոքս ըմպելիքն օգնում է թեթևացնել այս բոլոր վիճակները, քանի որ մաքրում է մարսողական համակարգն ու աղիները:
Գազարը հարուստ է մանրաթելերով և բետա-կարոտինով, հակաօքսիդանտ, որը վերածվում է վիտամին A-ի: Սա գազարի միայն մեկ դրական հատկանիշն է, որը խթանում է մարսողական համակարգը և հանգստացնում գրգռված վիճակը:
Թուրինջ (գրեյպֆրուտ)
Որոշ ըմպելիքների հիմնական բաղադրիչն է, այն հրաշալի մաքրում է օրգանիզմը: Ցիտրուսային միրգը հարուստ է վիտամին C-ով, տարրալուծում է ճարպերն ու վերածում դրանք էներգիայի:
Վարունգը հարուստ է մանրաթելերով, ինչը նշանակում է, որ այն հագեցվածության զգացողություն է հաղորդում: Վարունգը բնական լուծողական միջոց է, այսինքն՝ օգնում է ազատվել փքվածությունից և տոքսիններից:
Խթանում և կարգավորում է մարսողությունը, ինչպես նաև հանգստացնում է ստամոքսը:
Բաղադրություն
- Կես լ ջուր
- 1 թուրինջ
- 2 մեծ գազար
- 1 վարունգ
- 2 կտոր կտրատած կոճապղպեղ
- Անանուխի 5 տերև
Կեղևազատեք թուրինջը, գազարն ու վարունգը և կտրատեք մանր կտորների: Լավ հարեք, ավելացրեք ջուրն ու կոճապղպեղը, ապա նորից հարեք: Վերջապես ավելացրեք անանուխի տերևները: Օրական 2 անգամ խմեք այս ըմպելիքը, ցանկալի է՝ առավոտյան և լանչից առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը