Բեյլը չի հեռանա, և վերջ
Ինչպես տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն, «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կտրուկ արգելք է դրել ցանկացած գործարքի վրա, որը կառնչվի 25-ամյա ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հեռանալուն:
«Արքայական ակումբի» նախագահը չի ցանկանում բաց թողնել կիսապաշտպանին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Պերեսը չի պատրաստվում զիջել դիրքերն անգամ սենսացիոն առաջարկի դեպքում:
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ Դավիդ Դե Խեայի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխության դեպքում «կարմիրները» կփորձեն ստանալ նաև Բեյլի տրանսֆերային իրավունքները:
Սիրարփի Աղաբաբյան