Օստեոպորոզ. Կալցիումի յուրացման խնդիրը

Օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է օրը 0,8-0,12 գրամ կալցիում։ Կախված տարբեր հանգամանքներից` յուրացվում` աբսորբացվում է սննդամթերքի հետ ներմուծված կալցիումի 25-40 %-ը։ Մեր խնդիրն է` շեղել այդ տարբերությունը դեպի վերին շեմը։
Յուրացված կալցիումի (Ca) 99 տոկոսն ուղղվում է դեպի ոսկրային հյուսվածքները ու մասամբ` ատամների մեջ։ Ոսկորների մաս կազմող կալցիումը փոխվում` վերանորոգվում է 5-6 տարի պարբերությամբ։

Կալցիումը և վահանաձև գեղձը
Մնացյալ 1 տոկոսի որոշ մասը գտնվում է արյան մեջ և 24 ժամվա ընթացքում 20-30 անգամ փոխանակվում է. նույն ժամանակահատվածում արյունը 85 անգամ անցնում է վահանագեղձով և ախտահանվում է այնտեղ պարունակվող յոդի միջոցով։
Քչերին է հայտնի, որ վահանագեղձի C բջիջներում գոյանում է կալցիտոնին հորմոնը, որի արտադրությունն ավելանում է, եթե Ca-ի պարունակությունն արյան մեջ նորմայից բարձր է։

Հակառակ ուղղությամբ են «աշխատում» պրոտոհորմոնները, որոնք գոյանում են վահանադեղձին կից (5մմx5մմx5 մմ) ունեցող գեղձիկներում։ Դրանք թվով չորսն են` երկուական վահանագեղձի յուրաքանչյուր «թևի» վրա (2×2=4), սակայն դրանց թիվը կարող է տատանվել` 2-8, և այլն։
Պրոտոհորմոնների գոյացումն ավելանում է, երբ կալցիումի պարունակությունն արյան մեջ ցածր է, այդ դեպքում կալցիումը սկսում է «պեղվել» ոսկրային հյուսվածքներից, ինչն օստեոպորոզի զարգացման հիմնական պատճառն է։

Ենթաստամոքսային գեղձի և երիկամների դերը
Կալցիումի յուրացման համար անհրաժեշտ են ենթաստամոքսային գեղձում գոյացող խմորիչներ` ֆերմենտներ։

Կարդացեք նաև

Երիկամներում յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում զտվում է մոտ 8,6 գրամ կալցիում, որի հիմնական մասը կրկին աբսորբացվում է, իսկ 0,1-0,2 գրամը հեռացվում է մեզի հետ։

Կալցիում և ֆոսֆոր (P)
Այս երկու մակրոտարրերը մեծապես ազդում են օրգանիզմի թթվային հավասարակշռության վրա` հակառակ ուղղություններով։ Դրանց փոխազդեցությունը կրում է «մրցակցային» բնույթ. P-ն հավակնում է զբաղեցնել Ca-ի դիրքերը ոսկրային հյուսվածքներում։ Սակայն կա մի պայման, որի պահպանման դեպքում դրանք «հաշտվում» են, և Ca-ը բավականին լավ է յուրացվում։

Կարևոր է, որ օրգանիզմ ներմուծվող Ca։P իոնների (+և-) փոխհարաբերակցությունը լինի` 1։1-ից մինչև 1։2, իսկ լավագույնը` 1։1,4-1։1,7։

Կալցիում և մագնիում (Mg)
Եթե օրվա ընթացքում սննդամթերքի հետ ներմուծվող Ca։Mg հարաբերությունը գտնվում է օրվա համար սահմանված սահմաններում (800-1200 մգ և 400 մգ), ապա դա բարենպաստ պայման է։ Եթե Mg-ի քանակը բարձր է, ապա այն խոչընդոտում է Ca-ի յուրացմանը։ Նյութերից մեկում (Տե՛ս «Ճարպակալումը կանխարգելող մթերքներ» «168 Ժամ», 24.01.2013թ.) բերված են կոնկրետ օրինակներ, ինչը ձեզ կօգնի ավելի լավ կողմնորոշվել։

Կալցիում և կիտրոնաթթու
Այն, որ օրգանական կալցիումը լավ է լուծվում կիտրոնի, լոռամրգի, նարնջի, հոնի և այլ կիտրոնաթթու պարունակող հյութերի մեջ, հայտնի է շատերին։ Օրգանական կալցիումի լավագույն մատակարարը լորի ձուն է (Տե՛ս «Լորի մսի և ձվի բուժիչ հատկությունները», 17.11.2013թ.)։

Սակայն կարևոր է իմանալ, որ յոդի հագեցած միջավայրում կալցիումն առավել ամուր, ճկուն և երկարակյաց «կառույցներ» է ստեղծում, օրինակ` օվկիանոսային կրիաների պաշտպանիչ թաղանթը։ Իհարկե, մեզ հայտնի է, որ թռչնի ձվի դեղնուցում բավականին յոդ է պարունակվում։

Փորձված բժիշկները խորհուրդ են տալիս համեմել կաթնաշոռը (Տե՛ս «Կաթնաշոռի գաղտնիքները», 02.11.2013թ. «168 Ժամ») կիտրոնահյութով (Տե՛ս «Նռան հյութը և ձվի կեղևը ամրացնում են ոսկորները», 11.04.2015թ.)։

Ինչ վերաբերում է յոդին, ապա դա պետք է լինի օրգանական, ևս մեկ անգամ կարդացեք դեղնենու մասին նյութերը, դիտեք տեսանյութը և ճանաչեք այդ բույսը (Տե՛ս «Դեղնենին` որպես յոդի մատակարար», 26.09.2013թ. «168 Ժամ»)։

Կիտրոնաթթուն չի կարելի չարաշահել, եթե որոշեք դրա օգնությամբ նվազեցնել քաշը, ապա դա կարելի է անել տարին մեկ անգամ` 10-15 օր տևողությամբ («Կիտրոնը` որպես նիհարեցնող մթերք» 06.06.2015թ. «168 Ժամ»)։

Կալցիում և վիտամին K2
Ոչ վաղ անցյալում`1990թ., հայտնաբերվել են K վիտամինի մի քանի ենթատեսակներ (Տե՛ս «K վիտամինի գաղտնիքները» 02.05.2014թ.): Ֆիլոխինոնը` K1, գոյանում է բույսերի կանաչ զանգվածում (Տե՛ս, «Վիտամինների կարևորությունը», 16.04.2013թ. «168 Ժամ»)։
Մենախինոնը` K2, գոյանում է K1-ից կենդանիների և մարդու օրգանիզմում. որոշակի կենսաքիմիական ռեակցիաների շնորհիվ։ K2 վիտամինի յուրացման համար անհրաժեշտ է ճարպային միջավայր` այն չի լուծվում ջրում։

Մենախինոնի ազդեցության ոլորտը բավականին լայն է.
ա) կարգավորում է կալցիումի շրջանառությունն օրգանիզմում,
բ) նպաստում է կալցիումի տեղափոխմանը ոսկրային հյուսվածքի մեջ արյան միջոցով,
գ) անմիջականորեն ազդում է ոսկորների ամրության վրա` դրական իմաստով, կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս