
Բերեզովսկին կվերադառնա «Փյունիկ»

Մամուլում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի՝ Հայաստանի հավաքականի առաջին դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջարկ է ստացել Երևանի «Փյունիկից»:
Ներկայում Բերեզովսկին ազատ խաղացողի կարգավիճակ ունի, քանի որ մեր դարպասապահի պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ ավարտվել է:
«Փյունիկը» 5 տարի ընդմիջումից հետո մասնակցելու է Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլին: Հայաստանի առաջնության չեմպիոնը հուլիսին հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:
Ամենայն հավանականությամբ, ակումբը մինչ հուլիս ցանկանում է ուժեղացնել կազմը:
Բերեզովսկին և «Փյունիկը» վերջնական որոշում կկայացնեն հունիսին 13-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ընտրական հանդիպումից հետո:
Սիրարփի Աղաբաբյան