Բաժիններ՝

Ռուսաստանում 4 տարիների ընթացքում երբեք չեմ առնչվել ռասիզմի հետ. Ահմեդ Մուսա

ԲԿՄԱ-ի նիգերիացի ֆուտբոլիստ Ահմեդ Մուսան չի ֆիքսել ոչ մի պրոբլեմ ռասիստական հողի վրա:

Բանակայինների հարձակվողին Նիգերիայի հավաքականի խաղից առաջ, որը տեղի կունենա հունիսի 13-ին Չադի դեմ (Աֆրիկյան ազգերի 2017թ. գավաթի որակավորման խաղ), տվել են համապատասխան հարց:

«Մոսկվան հրաշալի քաղաք է, իսկ ռուսաստանցիները ֆուտբոլի մոլի երկրպագուներ են: Ես Ռուսաստանում եմ գտնվում արդեն 4 տարի և ոչ մի անգամ չեմ հանդիպել ռասիզմի դրսևորումների: Կարծում եմ, որ Ռուսաստանում 2018թ. կլինի գերազանց Աշխարհի չեմպիոնատ»,- ասել է Մուսան:

Մուսան հունիսի 1-ին երկարաձգել է իր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչև 2019 թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս