Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կասկածում է «Բարսելոնային» և «Դեպորտիվոյին» պայմանավորվածության մեջ
Հետաքննության առիթ են հանդիսացել «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստ Ալբերտո Լոպոյի ոչ միանշանակ հայտարարությունները:
Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղը, որը կայացել է մայիսի 23-ին Բարսելոնայում, ավարտվել էր 2:2 հաշվով, ինչն էլ թույլ էր տվել «Դեպորտիվոյին» պահպանել իր տեղը Պրիմերայում:
Երբ հաշիվը դարձավ 2:2, Լոպոն մոտեցավ «Բարսայի» ավագ Խավիին` խնդրանքով, որ կատալոնացիներն ավելի թույլ խաղան, հայտնում է Mundo Deportivo-ն: Ավելի ուշ ֆուտբոլիստը հաստատել է այս նորությունները Canal+-ի հետ հարցազրույցում:
Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան (LFP) կանցկացնի խաղի հանգամանքների հետաքննություն:
Մրցաշրջանի ավարտին կատալոնացիները դարձան չեմպիոն, իսկ «Դեպորտիվոն» գրավեց 16-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը