ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են ստեղծել մասնագիտական բժշկական հանձնաժողով, որը կորոշի, թե քանի քաղաքացի կա ՀՀ-ում, որ համապատասխանում են նախագծի պահանջներին և կորոշի գումարը 2016թ. բյուջեում նախատեսելու համար:
Ռուսաստանում խոշորագույն նավթային «Լուկօյլ» ընկերությունը զուտ շահույթը նավթի գնանկման հետևանքով 2015թ. առաջին եռամսյակում տարեկան արտահայտությամբ կրճատվել է 60%-ով, սակայն ընկերությունը ակնկալում է նավթի գնաճ մոտ ապագայում մինչև 1 բարելի դիմաց 75 դոլար, գրում է Reuters-ը:
Այսօր ԱԺ նիստում հաստատվեց 2014 թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նախագիծն ընդունվեց նվազագույն՝ 66 կողմ ձայներով, դեմ քվեարկեցին 17-ը, ձեռնպահ՝ 15-ը: ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները դեմ քվեարկեցին, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը՝ ձեռնպահ:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Հոմս նահանգի զինվորական օդանավակայանից քիչ հեռու պայթեցրել են գազատարի մի հատված, հայտնում է PressTV գործակալությունը:
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է Հունաստանի վարկային վարկանիշը ССС+-ից մինչև ССС, կանխատեսումը՝ բացասական, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ղազախստանը հաջողությամբ ավարտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) մտնելու բանակցությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ։
Ադրբեջանում ազատազրկված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Միրկադիրովի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
Մալարիայով հիվանդ ֆիննացու վիճակն այսօր ավելի լավ է։ Առավոտյան նա ջերմություն չի ունեցել։ Կեսօրին մոտ ջերմությունը սկսել է բարձրանալ, ի հայտ են եկել թեթև դող և սարսուռ։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են հիվանդությանը բնորոշ։ Կա լավացման միտում։ Բուժումը շարունակվում է։
Այսօր Երեւան կժամանի Պորտուգալիայի ազգային հավաքականը: Հունիսի 13-ին Հայաստանի ընտրանին պորտուգալացիներին հյուրընկալելու է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը երեկ Կրեմլում ճեպազրույցի ժամանակ հրապարակել է գրականության ու արվեստի, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների անունները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնում է Բաքու, որտեղ կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով բելառուսական ԶԼՄ-ներին:
Հունիսի 11-ին աշխարհի մի շարք երկրներոիմ շոկոլադասերներն ու քաղցրակերները տոնում են Շոկոլադի համաշխարհային օրը, որի ստեղծման պատմությունն սկսվում է 1995-ից Ֆրանսիայում: Հետագայում տոնն սկսեցին նշել նաև այլ երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:
ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղևորի մոտ հայտնաբերվել է բարձր` 39.2 աստիջան ջերմություն, ընդհանուր թուլություն և տենդի նախանշաններ։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Թբիլիսյան խճուղում Mercedes-ի վարորդը բախվում էլեկտրասյանը, որից հետո մեքենան մեջտեղից կիսվում է, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց:
Մենք արդեն մեկ օր է, ինչ Բաքվում ենք, և թիմը բաղկացած է 6 անձից: Բնակվում ենք խաղերի մարզական ավանում:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մասնավոր վարկատուներին ունեցած մեր պարտքերը պետք է վերակազմավորվեն»,-ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:
«Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մոտ 5 հազար 500 ձայն հավաքած Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, անհետացել է: Ընտրություններից հետո տևական ժամանակ է, ինչ փորձում ենք նրա հետ կապվել, բայց հեռախոսն անջատված է:
Ուկրաինացի լուսանկարիչ Իգոր Կոստինը, որը ենթադրաբար համարվում է առաջին մարդը, ով լուսանկարել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունի հետևանքները 1986թ. ապրիլին, մահացել է ՃՏՊ-ի հետևանքով 78 տարեկանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայություն՝ վկայակոչելով նրա կնոջը՝ Աննային:
Հայ կինոարվեստում նոր տենդենց է նկատվում: Ժամանակին մեծ լսարան հավաքած եւ աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարեւանները պարիսպ են կառուցել, որպեսզի չտեսնեն սպանդի արդյունքում ամայացած օջախը:
Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում:
«Երկու երկրներից ստացված վկայությունները, որտեղ ուղարկվել էին խաղաղարարները, մատնանշում են, որ վճարովի սեքսուալ ծառայությունները բավական տարածված են, սակայն այդ մասին հազվադեպ է հաղորդվում»,- Reuters-ը մեջբերում է զեկույցի տեքստը:
Օրերս բավականին հետաքրքիր միջադեպ պատմեցին, որի հերոսները դարձյալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է ու նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Ինչպնս հայտնի է, մարզպետի որդին՝ Տիգրանը, Բուդաղյանների հայտնի գործի շրջանակներում մի քանի ամիս անցկացրեց քրեակատարողական հիմնարկում:
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն այս պահին աշխատում է նոր անիմացիոն ֆիլմի վրա: Սկսվել են «Օլիմպիոնիկ» լիամետրաժ մուլտֆիլմի աշխատանքները, որը, ըստ ռեժիսորի, կտևի 3-4 տարի:
«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը նոր մոտեցում է գործադրում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին աասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ տարածաշրջան կատարած միանձնյա այցին:
Գիշերային գողությունների ձեռագիրը նույնն էր. ոստիկանները՝ կատարողների հետքերով:
«Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ աշնանը մեծ էկրաններին հնարավոր կլինի դիտել իր մասին պատմող ֆիլմ:
«Լիվերպուլի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին տեղի կունենա բարեգործական հանդիպում «Ռեալ Մադրիդի» և «Լիվերպուլի» լեգենդների միջև, որից ստացած ամբողջ հասույթը կտրամադրվի «Ռեալ Մադրիդի» բարեգործական ֆոնդին: Հանդիպումը տեղի կունենա մադրիդյան ակումբի հարազատ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Հանդիպման տոմսերը բավականին մատչելի են՝ 5, 10 և 15 եվրո: