Խանութից գողություն կատարելու շուրջ Ա. Բաբայանի և ոստիկանության աշխատակից Գ. Մկրտչյանի հետ նախնական համաձայնության գալուց հետո, Գ. Ներսիսյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քարով կոտրել է խանութի պատուհանի ապակին, որից հետո Ա. Բաբայանի հետ ապօրինի մուտք են գործել խանութ:
Նախնական տեղեկություններով՝ 2015թ. առաջին եռամսյակում Վրաստանում ուղղակի արտասահմանյան ներդրումների հոսքը կազմել է 444 մլն դոլար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի 48-ամյա բնակչին` Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Օրերս հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Դավիթ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ադրբեջանում ազատազրկված REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը շնորհավորել է Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցություններին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, գրում է «Ազալդիգ» թերթը:
Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ մենք արդեն հետամուտ ենք եղել ձեւավորել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղապանության» միջազգային հարթակ, որի նպատակն է համախմբելով տարբեր երկրների խորհրդարանականների ներուժը՝ պայքարել ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ: Ավելին՝ Հայաստանի ԱԺ պատգամավորների ջանքերով եվրոպական մի շարք երկրներում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշներ:
Կաննում ավարտվեց ՄԻԴԵՄ երաժշտական փառատոնը, որտեղ մեր երկիրը՝ եռօրյա մասնակցությամբ պատվավոր հյուրի կարգավիճակ ուներ:
Հունիսի 10-14-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ արագությամբ:
«Սա գուցե միակ դեպքն է, որ ես ձեզ հաջողություն եմ մաղթում, եթե ի զորու լինեք շրջադարձը հասկանալ ու ինքներդ էլ համապատասխանեք ձեր ժողովրդի ձգտումներին: Խելքը գլխին հարեւան ունենալը բխում է ձեր բոլոր հարեւանների շահերից»:
Այսօր Աժ նիստում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դրական գնահատեց, որ նաիրիտցիների աշխատավարձի խնդիրը լուծվելու է, բայց շեշտեց, որ դա նաիրտցիների համառ պայքարի արդյունքն է: Ըստ նրա՝ դեռ պետք է լուծել 2 խնդիր՝ պատասխանատվության կանչել «Նաիրիտի» թալանի հեղինակներին և քիմիական արդյունաբերության ապագայի՝ «Նաիրիտի» վերագործարկման խնդիրը:
Գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը կմիջնորդի դատարան հրավիրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացված հայցի գործով առաջին դատական նիստից հետո:
Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայց է ներկայացրել գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառ դարձել, որ հայց է ներկայացվել, Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց. «Մեր վստահորդի կարծիքով՝ եղել է զրպարտություն և համապատասխան հայցադիմում է ներկայացվել: Այս պահին մանրամասներ չէի ցանկանա քննարկել, քանի որ ինչպես տեսաք, առաջին դատական նիստը դեռևս չկայացավ երրորդ անձի՝ ծանուցված չլինելու պատճառով և մինչև դատական նիստը չէի ցանկանա մեկնաբանել որևէ բան»:
Փորկապության դեպքում. Խմեք 1-ական ճ/գ (փոքր կումերով) ձիթապտղի յուղ` օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վատիկանում հունիսի 10-ին կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանդիպումը կլինի Պուտինի՝ Իտալիա այցի ծրագրի մի մասը, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ֆրանկֆուրտում Deutsche Bank-ի կենտրոնակայանում այսօր հերթական խուզարկություն է իրականացվել, հայտնում է Deutsche Welle-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել և ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը:
«Ունեցել ենք բաց քննարկում, վստահաբար կարող եմ ասել, որ այն բարձրաստիճան պաշտոնյաները, ում հետ հանդիպել ենք, կիսում էին մեր մտահոգություններրը»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ ավելի չբացելով քննարկումների փակագծերը:
Կարևորելով արտաքին տնտեսական գործունեություն(ԱՏԳ) իրականացնողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը, ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մաքսային մարմիններում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և կիրառման քաղաքականությունը:
«Կառավարությունը շահագրգռված է, որ «Նաիրիտ» գործարանն աշխատի: Մենք պատրաստ ենք քննարկել «Նաիրիտ»-ի վերագործարկման յուրաքանչյուր ողջամիտ, հիմնավոր ու իրատեսական առաջարկ և հնարավորության դեպքում աջակցել դրա կյանքի կոչմանը»:
Հունիսի 9-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական խորհրդում քննարկվել է Համաշխարհային Բանկի կողմից ներկայացված նախնական հաշվետվությունը՝ «Նաիրիտի» հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում հայ-արգենտինական կապերը նոր զարգացում կապրեն` հաշվի առնելով ջերմ և ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև:
Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը մահվանից առաջ ոչ թե ինքնասպան լինելու մասին նամակ է գրել, այլ Մարտակոչ:
Աղասի Ենոքյանի համոզմամբ` թեև այս ոլորտում ևս մենաշնորհը Հայաստանի նկատմամբ ազդեցության լծակ է Ռուսաստանի ձեռքին, ՌԴ-ն այդ լծակը չի կարողանում օգտագործել, որի պատճառով էլ այլ հնարավորություններ են առաջ գալիս, և Հայաստանը կարողանում է ինքնուրույն քաղաքականություն վարել:
Թուրքիան պատրաստվում է ստեղծել արտասահմանում տեղակայված իր առաջին ռազմաբազան, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոըյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ընդունելության քննությունների ընթացքում մի աղջիկ հիշեցրեց ինձ, որ եղել եմ իրենց Վերջին զանգին և իր շապիկի վրա գրառում եմ թողել»։
Այսօր՝ հունիսի 9-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ նշանակված էր «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը:
«Ի՞նչ է պատահել Իշխան Զաքարյանին»,- այս հարցն այսօր ԱԺ նիստում կրկին հնչեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցի քննությունը:
Դերասան Ստանիսլավ Սադալսկին կարծում է, թե աստղագուշակ Ջունա Դավիթաշվիլիի մահվան մեջ կարող է լինել կրիմինալ հետք: Նրա խոսքով՝ աստղագուշակը բազմիցս բողոքել է, թե «ինչ-որ մարդիկ փորձում են տիրանալ իր անշարժ գույքին»,-գրում է spbdnevnik.ru-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն (նստավայրը՝ Մոսկվա):