Բաժիններ՝

ԿԳ նախարարը դիմորդին. «Ֆեյսբուքով նամակ կուղարկես, նկարներդ կուղարկեմ». aravot.am

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ նշանակված էր «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը: aravot.am-ի փոխանցմամբ՝ ամեն տարվա նման այս անգամ էլ նախարարը մոտեցավ դիմորդներին, հարցեր տվեց՝ ո՞ր բուհի որ ֆակուլտետ են դիմել, ինչպես են պարապել, արդյոք օգնում է շոկոլադը քննական սթրեսի ժամանակ եւ այլն; Օրինակ մի դիմորդի, որ բժշկական համալսարան էր դիմել ու ցանկանում էր ատամնաբույժ դառնալ, Արմեն Աշոտյանը կատակով ասաց. «Փաստորեն ատամներ ես հաշվելու»:

Քննասենյակում Վազգեն Սարգսյան կրթահամալիրի կուրսանտներ էլ էին նստած: Նրանց նախարարը հարցնում էր՝ արդյո՞ք պարել են Վերջին զանգին աղջիկների հետ: Նա նաեւ քննական կենտրոնում հարցրեց, թե դիմորդների մեջ կա՞ շրջանավարտ, որի Վերջին զանգին ինքը մասնակցել է: Վերջում նստած մի աղջիկ ասաց, որ Արմեն Աշոտյանն իրենց Վերջին զանգին է ներկա եղել: Երբ նախարարը մոտեցավ, դիմորդը նրանից խնդրեց այդ օրվա լուսանկարները: «Որ բարձր միավորներ ստանաս այս քննությունից, ֆեյսբուքով անձնական նամակ կգրես, նկարներդ կուղարկեմ»,-խոստացավ ԿԳ նախարարը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս