Յակուտսկում Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցը
Յակուտսկում ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 26-րդ նիստի աշխատանքների ժամանակ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը: Այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրեն չէր բավարարել Երևանում ՌԴ պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինի պատասխանը, որ դա միայն բիզնես է:
«Ունեցել ենք բաց քննարկում, վստահաբար կարող եմ ասել, որ այն բարձրաստիճան պաշտոնյաները, ում հետ հանդիպել ենք, կիսում էին մեր մտահոգություններրը»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ ավելի չբացելով քննարկումների փակագծերը:
Պատվիրակության անդամ Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ պատվիրակությունը միասնական էր թեմաների հետ կապված, նախկինում էլ ֆորպոստի, ռուսական ռազմաբազայի մասին էին խոսել: Ըստ նրա՝ Պետդումայում առանձին մարդիկ են նման խոսքեր ասում, դա պետական մոտեցում չէ. «Շատ անկեղծ զրույց է եղել: Եթե ուշադիր լինեք, նախկինում նման արտահայտությունները շատ ավելի շատ էին, քան հիմա և մեր զրույցները իրենց ազդեցությունն ունենում են»: