Բաժիններ՝

Արևմուտքը չի շտապում, իսկ մենք էլ ժամանակ չունենք. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Hromadske.tv ստուդիայում հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու հարցը հրատապ է.

«Մենք պետք է ընդլայնենք Ուկրաինայի աջակցության միջազգային ճակատը, որովհետև սպառնալիքը չի անցել: Դժբախտաբար չկա թուլացման որևէ ցուցիչ կամ էլ Պուտինի կողմից թայմ-աուտ վերցնելու ցուցիչ»:

Սաակաշվիլու խոսքերով՝ հակառակորդը հերթական հարձակմանն է պատրաստվում Ուկրաինայի արևելքում. ռուսների ու զինյալների զորքերը շարված են հարձակողական ոճով, ինչպես որ դա արվել է Վրաստանում.

«Այդ ֆոնին Արևմուտքի երկրների շրջանում կա որոշակի կոնսենսուր Ուկրաինային օգնելու վերաբերյալ, սակայն որոշումն ընդունվում է դանդաղ: Ընդ որում՝ Արևմուտքը չի շտապում, իսկ մենք էլ ժամանակ չունենք: Այժմ դա տեխնիկայի հարց է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս