Բաժիններ՝

Չինաստանը պատրաստ է ՌԴ-ին աջակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը խեղաթյուրելու փորձերի դեմ պայքարում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանին աջակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը խեղաթյուրելու փորձերի դեմ պայքարում, ինչպես նաև պաշտպան կանգնել խաղաղությանը:

Այս մասին նշված է ռուսաստանցիներին հասցեագրված Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ուղերձում: Դրանում նշված է, որ Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Եվրոպայում մղված ռազմական գործողությունների թատերաբեմը, ուր զոհվել է 27 միլիոն մարդ:

Սի Ծինփինը հայտարարել է, որ չին և ռուս ժողովուրդները փոխադարձաբար աջակցել, օգնել են միմյանց և համատեղ պայքարել են ֆաշիզմի ու միլիտարիզմի դեմ:

Սի Ծինփինը Ռուսաստան է այցելելու մայիսի 8-10-ին: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031