Բաժիններ՝

Պենտագոնը սիրիացի ընդդիմադիրների ռազմական ուսուցման համար ուղարկել է 400 զինվորական

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պենտագոնը մտադիր է այս շաբաթվա ընթացքում ձեռնամուխ լինել սիրիական ընդդիմության ռազմական նախապատրաստության ծրագրի իրագործմանը:

Ռազմական նախապատրաստությունն իրականացվելու է Թուրքիայի ու Հորդանանի տարածքում և իրականացվում է ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում: ԱՄՆ-ից արդեն 400 ռազմական հրահանագիչ է ժամանել նշված երկրներ:

Ընդհանուր առմամբ ռազմական ուսուցման համար գրանցվել է մոտ 3000 մարդ: Ներկա դրությամբ 400 ընդդիմադիր անցել է անվտանգության պահանջներին համապատասխանող ստուգում:

Վերջնական հաստատումից հետո նրանց կսովորեցնեն ցուցաբերել բուժօգնություն, ռազմական գործողությունների մարտավարություն, ինչպես նաև կսովորեցնեն օգտվել հրաձգային զենքից ու ռադիոհաղորդիչներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031