
Դեմիրճյանը, Շևարդնաձեն ու Ալիևը՝ Երևանի մետրոպոլիտենի բացմանը

1981 թ. մարտի 7-ին բացվեց Երևանի մետրոպոլիտենը։ Դա այնքան կարևոր իրադարձություն էր, որ բացմանը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճանից բացի մասնակցում էին նաև Վրաստանի ՍՍՀ կենտկոմի առաջին քարտուղար Էդուարդ Շևարդնաձեն և Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևը։
Նշենք, որ ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թբիլիսիի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։
Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999-ի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց Կարեն Դեմիրճյանի անունով։