Բաժիններ՝

Նեթանյահուն ձևավորել է նոր իշխող դաշինք

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ, Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է գործարք կնքել նոր կառավարության ձևավորման վերաբերյալ:

Դաշինքի մեջ մտնելու մասին «Հրեական տուն» ծայրահեղ աջ կուսակցության մտնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել միջկուսակցական խորհրդակցությունների համար սահմանված վերջնաժամկետից երկու ժամ առաջ:

Այն բանից հետո, ինչ «Լիկուդը» խորհրդարանական ընտրություններում հավաքել էր քվեների հարաբերական մեծամասնությունը, Նեթանյահուն փորձեց երկու ամսում ձևավորել դաշինք: Ավելի վաղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ևս երեք կուսակցության հետ:

 

Միևնույն ժամանակ այս շաբաթ «Լիկուդի» հետ համագործակցությունից հրաժարվել է նրա նախկին ավանդական դաշնակից, Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031