Արմեն Ջիգարխանյանի կյանքի կանոնները. «Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ»
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևանում: Նա իր դերասանական կարիերան սկսել է 1955-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի Լենկոմ թատրոն։ 1969-ին աշխատել է Մայակովսկու Ակադեմիական թատրոնում։ 1975-ին Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակ «Եռանկյունի» կինոնկարի համար: 1985 թվականին Ջիգարխանյանին տրվել է ԽՍՀՄ Ժողովրդական դերասանի կոչում:
Կյանքի կանոններն ու օգտակար խորհուրդները
Երբեմն մարդիկ սարսափելի հարցեր են տալիս: Մի անգամ ընկերներիցս մեկը, ոչ դերասան, հարցրեց. «Երբ դուք բեմի վրա ուտում եք՝ դրա համար վճարո՞ւմ եք, թե՞ ոչ»:
Եթե ուզում ես հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քո գլխում և սրտում, լսիր և կարդա դասականներին:
Կյանքում հաջողությանը սպասելիս մարդ պետք է ծանրակշիռ լինի:
Սիրում եմ Ռոբերտ դը Նիրոյին. նրա աչքերը միշտ փոխվում են: Մենք Պապանովի հետ աշխատում էինք արտասահամանում, մեզ քիչ էին վարձատրում, այդ պատճառով էլ պահածոներ էինք ուտում: Մի անգամ նա ինձ ասաց. «Եթե կարծում ես, որ այս պահածոները չեն արտահայտվում մեր աչքերում, ապա դու սխալվում ես»:
Մենք ապրում ենք վախի ներքո: Մենք վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, մեր մասին վատ բաներ կմտածեն:
Մեր օրերում հեռուստատեսության, ամսագրերի, ֆիլմերի գլխավոր նպատակը ոչ մեկին չանհանգստացնելն է: Նրանք զբաղված են միտքը քնեցնելով:
Երեխաները հիշում են ոչ թե խոսքերը, այլ արարքները:
Ժամանակակից կինոն ինձ չի հետաքրքրում, անգամ, եթե ես խաղում եմ տարբեր մանր դերեր:
Ինձ մի մարդ շատ լավ բացատրեց, թե ինչ է գեղանկարչությունը: Նա ասաց, որ եթե դուք ուզում եք հայտնվել այդ կտավի մեջ, ուրեմն դա լավ նկար է: Նույնը կարելի է ասել երաժշտության և մյուսների մասին:
Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ:
Երբ մեր մեջ առաջանում է ինչ–որ դատարկություն, մենք փորձում ենք այն լցնել: Ինչ-որ մեկը քարտերով է խաղում, իսկ ես այդ դատարկությունը լցնում եմ կենդանիներով. անվերջ կարող եմ նայել Animal Planet ալիքը:
Մարդ չի կորցնում իր երիտասարդությունը, եթե դեռ ի վիճակի է զարմանալ: Զարմանքն ամեն ինչի հիմքն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը