
Գորբաչովը մեկնաբանել է արևմտյան մի շարք երկրների առաջնորդների կողմից Մոսկվա գալուց հրաժարվելը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վստահություն է հայտնել, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ արևմտյան երկրների մի շարք առաջնորդների կողմից Մոսկվա ժամանելուց հրաժարվելը նշանակում է անհարգալից վերաբերմունք ԽՍՀՄ-ի ժողովուրդների հանդեպ.
«Ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ-ի մղած պայքարի հանդեպ իր վերաբերմունքը ցուցադրելու հնարավորության անտեսումն անհարգալից վերաբերմունք է այն ժողովուրդների նկատմամբ, որոնք վիթխարի զոհեր են տվել: Դա անհարգալից վերաբերմունք է այն անսահման քաջությանը, որը մարդիկ դրսևորել են «դարչնագույն ժանտախտի» դեմ պայքարում»: