Իշխանություններին հաջողվել է հարթել սկանդալը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններին վերջնականապես հաջողվել է հարթել մի քանի օր առաջ ծագած հայ-վրացական դիվանագիտական սկանդալը, որի պատճառը դարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը անցած շաբաթվա վերջին խորհրդարանում ընդունել էր Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին: Վերջինս էլ վերադառնալով Օսիա՝ հայտարարել էր, թե իբր իր այցը եղել է աշխատանքային, եւ ինքը ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արդյունքում պաշտոնական Թբիլիսին պարզաբանում էր պահանջել հայ գործընկերներից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններին հաջողվել է Վրաստանի ղեկավարությանը համոզել, որ 67-ամյա Գալուստ Սահակյանը, երբ համաձայնել է ընդունել Անատոլի Բիբլիովին, չի գիտակցել իր քայլի հետեւանքները, քանի որ տարիքն առած, սրտաբաց մարդ է, քաղաքական եւ դիվանագիտական նրբություններից բան չի հասկանում: Վրաստանի ղեկավարությունը, որի մեծ մասը Գալուստ Սահակյանի հետ հանդիպելու առիթ ունեցել է, հայկական կողմի բացատրություններն ընդունել է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031