Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով շոտլանդացի ազգայնականները ստացել են տեղի խորհրդարանի 59 տեղերից 56-ը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Արմեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ:
ՆԳՆ-ի մասնատումը հանդիսացել է 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքի նախընտրական խոստումներից մեկը:
Մեկ տարի առաջ Դեյվիսը հիվանդացել էր գրիպով: Դեղատնից գնած դեղամիջոցները ոչ մի կերպ չէին օգնում, և նրան խորհուրդ տվեցին ամեն առավոտ կիտրոնով մեղրաջուր խմել: Քրիսթալը սկսել է օգտագործել այս ըմպելիքը, ու գրիպն անցել է:
Մայիսի 17-20-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Ուկրաինան Ստոկհոլմի միջնորդ դատարանում «Գազպրոմից» պահանջում է 16 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օրերս 1959 թ. ծնված Անդրանիկ Կ.-ի տան տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել և առգրավվել են կանեփանման 94 բույս՝ 15 սմ-ից մինչև 60 սմ բարձրության:
Այդ դեպքում հրեական պետությունը նրանց կտրամադրի 3500 դոլար (կանխիկ) և մեկ ուղղությամբ ավիատոմսի գինը:
Հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծված և ստուգազննված տարածքները (18 281 քմ. ընդհանուր մակերեսով) հանձնեց Սյունիքի մարզպետարանին:
Վիրավորվել է ավելի քան 7000 մարդ:
Ընտանեկան թշնամանքը՝ սպանության պատճառ:
Հաջորդ շաբաթ Ռիգայում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որի ժամանակ խոսք է գնալու ԵՄ-ի հետ 6 հետխորհրդային երկրների բազմակողմ համագործակցության ընդլայնման մասին:
Մայիսի 15-ին, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում ժամը 16.00-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ. վնասի չափերը ճշտվում են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բանկից խոշոր չափի գումար հափշտակելու համար:
Ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա: Սյունիքում հաճախ են ընտանիքի փոխարեն օգտագործում օջախ բառը, որը ջերմության, լույսի, առատության խորհրդանիշ է:
Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղով անցնող Ստալինյան ջրանցքում դի կա:
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղարի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ամփոփիչ նիստին:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀԱԿ ԱԺ խմբակցության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկական համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ աշխատակազմից արդեն վերցվել է 44 ստորագրություններ հավաքելու համապատասխան ձեւաթուղթը, որը գտնվում է ԱԺ ՀԱԿ խմբակցությունում:
Պաշտպանական բյուջի նախագիծը կազմել է 612 միլիարդ դոլար:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը, Թբիլիսիում մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովին եւ գործարար համաժողովին:
Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Եվրոպայի հետ հարաբերությունների վերսկսումը կարևոր, սակայն ռիսկային է Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը ճնշումների է ենթարկում, որպեսզի Հայաստանի աթոռի երկրորդ ոտքը` ԵՄ-ի հետ հարաբերությունները, որի վրա ՀՀ-ն նստած է, չլինի: Նրա համոզմամբ, ՀՀ-ն ամբողջությամբ վերցնելու ՌԴ մարմաջը տեսանելի է:
Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Գորիսի ծեծկռտուքին մասնակից Սուրիկ Խաչատրյանի որդին բացակայում է հանրապետությունից: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիգրան Խաչատրյանը միջադեպին մասնակից իր համախոհներից մեկի հետ մեկնել է Ուկրաինա:
Save The Children բարեգործական կազմակերպությունը պաշտոնական հայտարարություն է արել պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիստիանո Ռոնալդուի՝ Նեպալի երկրաշարժից տուժածներին 7 միլիոն փոխանցելու մասին:
Այս մասին են վկայել Չինաստանի մաքսային ծառայության տվյալները:
«Մենք մտահոգված ենք, որ ինքը որոշ օլիգարխ թևից ներմուծված է, որպեսզի Հայաստանում պարկեր ստեղծվեն, բոլոր տաքսիները, անհատները լցվեն այդ տաքսու պարկերը, բուժզննում, տեխզննում անցնեն, վաղն էլ այդ օլիգարխը կասի՝ ցավդ տանեմ, ոչ քո առողջությունն է ինձ բավարարում, ոչ էլ քո «Astra G»-ն, ես հեսա 1000 հատ «Corolla» եմ բերում, 2000 հատ մեքենա եմ բերում»:
ԱԺ ՀԱԿ խբակցությունն այսօր ստորագրահավաք է նախաձեռնել՝ ՀՀ-ում էներգահամակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ-ում արտահերթ քննարկման դնելու համար: Այս մասին այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Այդ գումարներով մասնավորապես պլանավորված է երկաթուղի կառուցել Բրազիլիայի ատլանտյան ծովափից մինչև Պերուի խաղաղօվկիանոսյան ծովափ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով համայնքների խոշորացման անհրաժեշտության մասին՝ նշեց, որ այս խնդիրը կա 1995-96 թվականներից, երբ ստեղծվում էին մարզպետարանները: