Բաժիններ՝

Տենց հավայի բաների վրա ժամանակ չկա. Լիսկայի Զարզանդը՝ Գորիսի միջադեպի մասին. yerkir.am

yerkir.am-ը գրում է. Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Գորիսի ծեծկռտուքին մասնակից Սուրիկ Խաչատրյանի որդին բացակայում է հանրապետությունից: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիգրան Խաչատրյանը միջադեպին մասնակից իր համախոհներից մեկի հետ մեկնել է Ուկրաինա:

Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ստանալու ակնկալիքով կայքը դիմել է Սուրիկ Խաչատրյանի օգնականին՝ բազմիցս մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված Զարզանդ Նիկողոսյանին:

-Տեղյակ ե՞ք, որտեղ է Տիգրանը:

-Ի՞նչ ա եղել որ՞

-Գորիսի վերջին դեպքով…

-Ո՞վ ա է գրում:

-Բոլորը:

-Է~ թարգը տուր , էդ որտեղի՞ց եք է էդ սուտ լուրերը հավաքում :

-Google-ում փնտրեք Տիգրան Խաչատրյան՝ կիմանաք:

-Հա, հետո՞ , Զարզանդ Նիկողոսյան էլ որ գրեք շատ բան ա բերում, էդ չի նշանակում, որ ինչ-որ բան կա:

-Ասում են առանց կրակ ծուխ չի լինում, ուրեմն մի բան եղել է չէ՞, որ գրում ենք:

-Լավ , լավ, տենց հավայի բաների վրա ժամանակ չկա (անջատեց):

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս