Համապատասխան հրամանները ստորագրել է ԴԺՀ-ի առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն:
Նեպալի ՆԳՆ-ն ընդգծել է, որ տուժածների թիվն իրականում մոտենում է 1000 մարդու:
Յացենյուկն այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ռոբերտ Նիկոլսի հետ հանդիպման ժամանակ:
«Ես՝ որպես Աշխատանքի զբաղվածության վարչության պետ, կոնկրետ իրավական ակտերի և նախագծերի մշակման իրավասություն ունեմ և ներկայացնում եմ այն, ինչը մեր աշխատանքի արդյունքն է: Իսկ թե ինչպես պետք է արվի, կարծում եմ՝ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ պետական հսկողություն, վերահսկողություն, տարբեր պետական մարմինների կողմից այսօր իրականացվում է նաև տեսչական բարեփոխումների գործընթաց մեր երկրում, որտեղ հստակ ռիսկերի հիման վրա ստուգումների համակարգ է ներդրվում»:
vՖոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Ղազարյանը աշխատում է Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Գ. Խուդավերդյանը սովորում է Երևանի թիվ 121 դպրոցի -րդ6 դասարանում:
Կոտայքի մարզում նոր աղբավայր կստեղծվի: Այս նպատակով ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից վերցնում է 3.5 մլն դոլարի վարկ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երևանի մետրոպոլիտենում՝ մինչև երրորդ անձանց կողմից իր ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը:
«Երևանի համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում մենք կանենք առավելագույնը՝ համաժողովի անցակցումը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մայիսի 15-ին Ազգային ժողովում լսումներ կկազմակերպվեն «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ լսումները կանցկացվեն լիագումար նիստերի դահլիճում, հրավիրված են նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Մայիսի 12-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն (վնասվել է գազալցակայանի տանիքը), հրդեհի նշաններ չեն նկատվում:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Օլանդը դարձել է Կուբա այցելած Ֆրանսիայի առաջին նախագահը:
Այսօր` մայիսի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց 2015թ. ապրիլին Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորեց մարզիկներին` հաջողություններ մաղթելով առաջիկա մրցաշարերում:
ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է փաստաբաններ Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանի համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված վճռաբեկ բողոքը և իր որոշմամբ տվել մի շարք արժեքավոր իրավական մեկնաբանություններ (ԵԿԴ/1791/02/11, 30.04.2015):
Մայիսի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ստեփանավանի Աշոտ-Երկաթ փողոցի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ս.թ. մայիսի 13-ին ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ-Հուսո Աստղ-2015 ամենամյա ազգային մրցանակաբաշխություն» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու […]
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը զգուշացրեց, որ Բագրատյանը շտապում է գնահատականներ տալ և նշեց, որ դեռ հաստատում են հաշվետվության ամփոփագիրը, որպեսզի հետո քննարկվի:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակչուհի Նատալյա Սերգեևայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ԱԳԶԿ-CARD) հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, Արմավիրի մարզի Նորապատ համայնքում բացել է գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն:
Եվրոպական խորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ-ի երկրներին առաջարկել է զբաղվել ռուսական գործակալ հանդիսացող ԶԼՄ-ների ու կազմակերպությունների որոնմամբ:
հանրապետությունը։ Իհարկե՝ ոչ։
Մի րոպե պատկերացնենք Նախագահը չկա և ԱԺ-ում որևէ կուսակցություն (օրինակ, ՀՀԿ-ն) ստանում է 70% և կառավարություն ձևավորում։ Ի՞նչ ենք անում։ Արդյո՞ք Հայեցակարգով առաջարկված է պառլամենտական հանրապետության իրավա-քաղաքական համակարգը։ Կրկնում ենք, մի՞թե ՀՀ Նախագահի պաշտոնի վերացման կամ թուլացման արդյունքում անպայմանորեն ստացվում է պառլամենտական հանրապետություն։ Ստորև այս հարցին մենք ավելի մանրամասն անդրադառնում ենք «Կառավարման խորհրդարանական համակարգի ընձեռած հնարավորությունները» ենթագլխի եզրույթները վերլուծելիս։
Բնականաբար, դա հանդիսանում է մինսկյան պայմանավորվածությունների խախտում:
Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:
Մայիսի 11-ին, ժամը 16.10-ին, «Կիա» մակնիշի բեռնատարը Երևանի Լենինգրադյան փողոցում բախվել է «Օպել»-ի, որը, առաջ ընթանալով, բախվել է նշված վայրում կայանված մեկ այլ «Օպել»-ի, որն էլ բախվել է կայանված «ՎԱԶ-2107»-ի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Տոյոտա»-ի:
Հայ-ռուսական երկկողմ երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով մայիսի 12-ից 15-ը Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության աշխատանքային խումբը:
Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացման հեռանկարը լուրջ դժգոհության առիթ պետք է դառնար, հասկանալի ու բնական է: Սակայն տարօրինակ է, որ ժամանակ առ ժամանակ նկատվում է միտում՝ երևույթը ուղղակիորեն կապել «Տաշիր գրուպի» և Սամվել Կարապետյանի անվան հետ: Կարելի է, իհարկե, ենթադրել, թե որտեղից և ինչու է փորձ արվում առկա վիճակի համար իրական մեղավորներին ստվերում թողնել և պատասխանատվությունը գցել կառույցի ու անհատի վրա, ով նույնիսկ տարրական տրամաբանությամբ ոչ մի առնչություն չունի ստեղծված ծանր կացության հետ:
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելեց Արմավիր բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ արդեն հոսպիտալացվել էին նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդը։
Վրաստանը պայքարում է երկրի քաղաքական անցյալի, Խորհրդային Միության ժամանակաշրջանի դեմ:
Դատական նիստի ավարտից հետո Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Դատական նիստը շարունակվում է դարձյալ Հայկի իրավունքների կոպիտ ոտնահարումով, խախտումով, ու դա սպասելի է, քանի որ մեր դատարանները ոչ մի դեպքում իրավունքները չեն պաշտպանում և քանի որ նայում ենք՝ ինչ է կատարվում մեր երկրում՝ հանցագործները դրսում են, ազատ ման են գալիս, իսկ պետության, ազգի և հայրենիքի համար մտահոգվող մարդիկ հայտնվում են ճաղերի հետևում»:
Նախօրեին ընտանեկան դաժան բռնության հերթական դեպքն է արձանագրվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում. որդին ծեծել է մորը: