Բաժիններ՝

Մեկնարկել է ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի պատրաստության հանկարծակի ստուգումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական կոնտինգենտների պատրաստության հանկարծակի ստուգումը: Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը.

«Ստուգման միջոցառման շրջանակներում ստորաբաժանումները պետք է օդային տրանսպորտով վերախմբավորում իրականացնեն դեպի զորավարժությունների անցկացման վայր (Տաջիկստան), ուր ստուգմանը համապատասխան բելառուս զինծառայողները օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի խմբավորման կազմում տեղ գտած մյուս երկրների զինծառայողների հետ միասին մասնակցելու են ուսումնական առաջադրանքների կատարմանը: Բելառուսի զինված ուժերից դրան մասնակցելու է մոտ 100 զինծառայող ու ավելի քան 15 միավոր տեխնիկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031