Վրաստանը ստեղծում է եվրոպական տիպի քաղաքական համակարգ. Մարգվելաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը քաղաքական ու տնտեսական լուրջ խնդիրների պայմաններում ստեղծում է եվրոպական տիպի քաղաքական համակարգ:
Այս մասին երեկ Բրյուսելում տեղի ունեցած «Արևելյան գործընկերություն – ազատ ընտրության գործընկերություն» (The Eastern Partnership – Partnership of Free Choice) կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին.
«Վրաստանը ներկայումս վերապրում է վերածննդի բարդ գործընթաց: Մենք քաղաքական ու տնտեսական լուրջ խնդիրների պայմաններում ստեղծում ենք եվրոպական տիպի քաղաքական համակարգ, երբ երկրի 20 տոկոսն օկուպացված է:
Վրաստանը պայքարում է երկրի քաղաքական անցյալի, Խորհրդային Միության ժամանակաշրջանի դեմ, սակայն, չնայած բարդություններին՝ պետությունը գործում է արդյունավետորեն:
Մենք կարողացանք իշխանափոխություն անցկացնել խաղաղ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով, մենք ստեղծել ենք ազատ մեդիատիրույթ, և, չնայած մենք չենք հաղթահարել բոլոր բարդությունները՝ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ:
Այդ ամենը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ տնտեսապես ուժեղ հարևանը, որն ունի միջուկային զինանոց, սպառնում է մեր ազատ ընտրությանը»: