Բաժիններ՝

Պորոշենկոն պաշտոնանկ է արել Բելառուսում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ է արել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Եժելին Բելառուսում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում 2013 թվականի ապրիլին նշանակել է Ուկրաինայի՝ տվյալ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Մինչ այդ Եժելը երկու տարի հանդիսացել է Ուկրաինայի պաշտպանության նախարար, իսկ էլ ավելի վաղ՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար:

Պորոշենկոն ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է կասեցնել Բելառուսում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում Եժելի գործառույթները: 2014 թվականի օգոստոսին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Եժելին կասկածյալ է հայտարարել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանունակությունը քայքայելու գործով:

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը կարծում է, որ Եժելը երկրի բյուջեին պատճառել է 42.9 միլիոն գրիվնայի չափ վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս