ԴԺՀ-ը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը
Life News-ի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Համապատասխան հրամանները ստորագրել է ԴԺՀ-ի առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն:
Հրամանագրի տեքստում նշված է, որ այդ որոշումն ընդունվել է՝ ելնելով լիարժեք բարեկամական փոխհարաբերություններ հաստատելու մասին Դոնբասի ու Աբխազիայի ժողովուրդների անկեղծ ձգտումից:
ԴԺՀ-ի արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանը հայտարարել է, որ թե՛ աբխազ, թե՛ օս ժողովուրդները շատ մոտ են կանգնած Դոնբասի ժողովրդին. «Ժամանակին Դոնեցկն օգնել է Աբխազիային ու Օսիային, երբ նրանց մոտ պատերազմ էր: Այժմ նրանք են օգնում մեզ: Եվ ինձ համար շատ ուրախալի է, որ մենք կատարել ենք այդ քայլը»: