«Փաստորեն բյուջեն չի կատարվել». Հրանտ Բագրատյան
«Փաստորեն բյուջեն չի կատարվել»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի հաստատման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը զգուշացրեց, որ Բագրատյանը շտապում է գնահատականներ տալ և նշեց, որ դեռ հաստատում են հաշվետվության ամփոփագիրը, որպեսզի հետո քննարկվի:
Հ.Բագրատյանը հետաքրքրվեց՝ արդյոք Ֆինանսների նախարարությունն առարկություն չունի՞ և ճի՞շտ է արտացոլված բյուջեի կատարողականը: Գ.Մինասյանը վստահեցրեց, որ սխալ չկա, նաև ինքն է ստուգում ամփոփագիրը:
«Խնդիր չկա»,- արձագանքեց Հ.Բագրատյանը:
Բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ-ում կսկսվեն մայիսի 25-ին: