Ֆրանսուա Օլանդը Հավանայում ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Կուբայի դեմ սահմանած առևտրային բեռնարգելքը
BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հավանայում հանդիպել է Ֆիդել ու Ռաուլ Կաստրո եղբայրների հետ: Օլանդը դարձել է Կուբա այցելած Ֆրանսիայի առաջին նախագահը, ինչպես նաև արևմտաեվրոպական առաջին առաջնորդը՝ սկսած 1980-ական թվականներից:
Սրանից առաջ՝ 1986 թվականին, Կուբա է այցելել Իսպանիայի՝ տվյալ ժամանակվա վարչապետ Ֆելիպե Գոնսալեսը: Հավանայում Օլանդն ԱՄՆ-ին կոչ է արել չեղյալ հայտարարել Կուբայի դեմ սահմանած առևտրային բեռնարգելքը, ինչը լրջորեն խաթարել է կղզու զարգացումը:
Ֆրանսիայի նախագահը նախևառաջ հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ: Նրանց զրույցը տևել է մոտ մեկ ժամ: Օլանդը հայտարարել է, որ իր առջև գտնվում է պատմություն արարած մարդ: Ապա Օլանդը հանդիպել է Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն: