ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 11-ին՝ ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են կատարել խցում, որից հետո հայտնաբերել է, որ անձնական դարակից անհետացել է իրեն պատկանող 1000 դոլոր գումարը:
BBC-ն տեղեկացնում է, որ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն Անգլիայի մարզական լրագրողների ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Այսօր «Կովկաս» ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ խոսելով մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը նկատեց, որ յոթ կուսակցություններից հինգն անցել են խորհրդարան, որոնցից երեքը 2007 թվականից միասին են աշխատում և իշխանական կոալիցիա են կազմում:
«Զինադադարը ամենագլխավոր ձեռքբերումն է ամբողջ խաղաղ գործընթացի մեջ»,- այսօր Կովակաս ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ՝ խոսելով հրադադարի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ այդ հրադադարի փաստաթուղթը ավելի շատ դարձել է պատմաբանների համար օգտագործման խնդիր, քան իրականում օգտագործվեց կողմերին ինչ-որ բան բացատրելու համար.
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արտակ Գ.-ն:
Ջաֆարովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ-ի կայքում տեղ գտած լուսանկարը «ֆոտոշոփի» արդյունք է:
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։
Մայիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի գլխավոր դարպասներից ներս՝ չորս մետր հեռավորության վրա՝ տնկիների մոտ, հայտանաբերել և առգրավել են 10,5 գրամ կանաչավուն զանգված:
Ադրբեջանի հետ այդ գործարանի կառուցման մասին բանակցությունները վարել է իմ կառավարությունը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մարիա Զախառովան:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Կոստրոմայում (ՌԴ) ս.թ. մայիսի 13-15-ը անցկացվելիք ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ՌՔԿ իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:
«Ամեն ինչ կարող է պատահել Ռիգայում։ Ինչպես որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չէինք կարող սպասել, այնպես էլ նորանոր նման հայտարարություններ չենք կարող սպասել և կանխավ ասել այդ մասին։ Այն, որ ռուսական ճնշումներ կան, այո, բնականաբար կան, այն, որ ընդհանրապես ՌԴ-ն ԵՄ-ին լավ աչքով չի նայում, դա էլ գաղտնիք չէ, և այն, որ ռուսները ցանկանում են ԱլԳ տարածաշրջանի երկրներին իրենց անմիջական ձեռքի, վերահսկողության տակ առնել, դա ևս նորություն և զարմանալիք չէ»,- ասում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Կալանավոր Ալբերտ Տ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Գեորգի Աբաշիշվիլին:
2015 թ. մայիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%:
Ոստիկանության Արթիկի բաժնում 1976 թ. ծնված Անահիտ Մ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1980 թ. ծնված Համլետ Պ.-ն և 1997 թ. ծնված Արթուր Կ.-ն տան դիմաց վիճաբանել և ծեծի են ենթարկել իր ամուսնուն`1974 թ. ծնված Հայկ Մ.-ին, ու գլխի մասում պատճառել վնասվածքներ:
Հետազոտությունում գնահատականներ են տրվում ռուսական բանակի կրած կորուստներին ու Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի բյուջեի կրած կորուստներին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին լարված է լինելու առաջիկա ամիսներին և տարիներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Ինչպես հայտնում է ԱՐՄԱԿԱԴ-ը 2015թ. մայիսի 16-ին մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:
Դատարանի դահլիճը ծափահարություններով է դիմավորել Խադիջա Իսմայլովային:
Եթե ձեզ անհանգստացնում է արյան բարձր ճնշումը, ապա փորձեք բարելավել ձեր առողջական վիճակն այս փորձված միջոցների օգնությամբ։
Մայիսի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ստեփանավանի Աշոտ-Երկաթ փողոցի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 13-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ, մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դավութօղլուն կիրակի այցելել է Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման Շահի դամբարան, ով հանդիսացել է Օսմանյան բեյության հիմնադիր Օսմանի պապը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից որոշ կետեր:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակել Ջուդիթ Ֆարնուորթին, ով այս պաշտոնում գործող դեսպան Քեթրին Լիչին կփոխարինի 2015 թվականի սեպտեմբերին:
Այս մասին հայտարարել է փաստաբան Ֆուադ Աղաևը:
Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21-րդ տարին: 21 տարի առաջ այս օրը կնքվեց մի պայմանագիր, որով ազդարարվեց պատերազմական գործողությունների ավարտը Լեռնային Ղարաբաղում:
Ամեն տարի աշխարհում ՃՏ պատահարների հետևանքով զոհվում է 1 միլիոն 200 հազար մարդ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանին: