Յացենյուկը Գլխավոր դատախազությանը խնդրել է պետբյուջե ուղղել Յանուկովիչի 1.4 միլիարդ դոլարը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը վերստին դիմել է Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով պետբյուջե ուղղել ավելի վաղ կալանքի տակ վերցրած 1.4 միլիարդ դոլարի միջոցները, որոնք պատկանել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքին:

Յացենյուկն այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ռոբերտ Նիկոլսի հետ հանդիպման ժամանակ. «Եթե այդ միջոցները հայտնվեն բյուջեում, որտեղից որ գողացվել են դրանք, ապա դա կառավարությանը հնարավորություն կտա բարձրացնել քաղաքացիների համար սոցիալական չափորոշիչներն ու հավելյալ ֆինանսավորում հատկացնել բանակին ու կոռուպցիայի դեմ պայքարին»:

2014 թվականի հունվարին Ուկրաինայի ֆինանսական մոնիթորինգային ծառայությունն ու Ուկրաինայի ֆինանսական հետախուզությունը հայտնաբերել են ոչ ռեզիդենտ 42 ընկերության, որոնք մոտ են կանգնած եղել Վիկտոր Յանուկովիչին:

Դրանից հետո նրանք արգելափակել են այդօրինակ 19 ընկերությունների հաշվեհամարներում գտնվող 1.34 միլիարդ դոլարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031