«Ադրբեջանական խաղի մեջ չկամ ու չեմ լինի». Ֆրանկ էնգել

«Արցախն ավելի ժողովրդավարական երկիր է, քան, այսպես կոչված՝ ժողովրդավարաան Ադրբեջանը»,- այսօրվա ասուլիսում իր այս տպավորություններով կիսվեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի ղեկավար Ֆրանկ էնգելը՝ ներկայացնելով իր տպավորությունը Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:

Հարցին, թե չի՞ անհանգստանում արդյոք, որ «խավիարային» դիվանագիտություն կօգտագործվի իր դեմ՝ Արցախում անցկացված ընտրությունները ժոովրդավարական որակելու համար, նա պատասխանեց, որ բացարձակ իմունիտետ ունի խավիարի նկատմամբ:

«Ես ուզում եմ ասել, որ նրանց խաղի մեջ չկամ ու չեմ լինի: Միգուցե ԵԽ-ում ոմանք կան այդ խաղի մեջ կամ միգուցե ոչ ուղղակիորեն են մասնակցում: Մեր միջոցներն են արդարությունն ու գաղափարները: Նրանք ոչինչ չեն կարող անել ինչ վերաբերում է իմ ԵԽ անդամակցության հարցին, քանի որ այդ անդամակցությունն ինձ շնորհվել է Լյուքսեմուրգի ժողովրդի կողմից»,- ասաց էնգելը՝ վերահաստատելով իր տպավորվածությունը Արցախում անցկացված խորհրդարանական ընտրություններից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս