Ամերիկյան պատվիրակությունը մեկնում է Իրան

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձեռնարկատերերից ու ներդրողներից բաղկացած ամերիկյան պատվիրակությունն այս շաբաթ այցելելու է Իրան՝ գնահատական տալու համար երկրի էներգետիկ արդյունաբերության ներդրումային պոտենցիալին:

Գործակալության հաղորդմամբ՝ ամերիկյան ընկերություններից մեկի միջնորդները մեկնելու է Իրան, ուր և հանդիպելու են նավթային ընկերությունների ղեկավարների ու իշխանական մարմինների ներկայացուցիչների հետ:

Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Աբբաս Շերի Մողղադամը հաստատել է տվյալ տեղեկատվությունը և ընդգծել է, որ գոյություն ունի պատժամիջոցների վերացումից հետո ամերիկյան խոշոր ընկերությունների հետ համագործակցության զարգացման հնարավորություն:

Մողադամի խոսքերով՝ եվրոպական ու ամերիկյան մի շարք ընկերություններն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անելու Իրանի նավթաքիմիական նոր նախագծերում:

Ներկայումս բանակցություններ են տարվում գերմանական, իտալական ու հոլանդական ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են Իրանի նավթային արդյունաբերությամբ:

Տեսանյութեր

Լրահոս