Բաժիններ՝

Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանն Անկարայում քննարկում են եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Անկարայում տեղի է ունենում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի ու Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի եռակողմ հանդիպումը:

Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության հարցերը, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցը:

Բացի այդ, հստակեցվելու են երկաթուղիների, էներգակիրների մատակարարման և տարածաշրջանային այլ նախագծերի անվտանգության ապահովումը, ինչպես նաև այդ առաջադրանքների գործնական իրագործման մեխանիզմները: Հանդիպման արդյունքներոց պլանավորված է արձանագրության ստորագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031