
ԵՄ որոշ կառույցներ ընդունում են այն ժողովրդավարական ոգին, որը կա Արցախում. Էդուարդո Լորենցո Օչոա

«Արցախը շարժվում է ժողովրդավար ուղով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար էդուարդո Լորենցո Օչոան:
Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ ԼՂ քաղաքական ուժերից մեկը միացավ Եվրոպական քաղաքական ուժերից մեկին: «Կարծում եմ, որ դա վերջինը չէ: Այդ ուժերը կիսում են եվրոպական արժեքները և ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը: Որոշ ԵՄ պաշտոնական կառույցներ այսօր ընդունում են ժողովրդավարական ոգին և արդյունքները, որոնք կան ԼՂ-ում»,- ասաց էդուարդո Լորենցո Օչոան: