Բաժիններ՝

Վրաստանն ունի աննախադեպ նախագահ. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Վրաստանն ունի աննախադեպ նախագահ: Իվանիշվիլին «2030» թոք շոուի ժամանակ հայտարարել է, որ աշխարհը հավանաբար չի հիշում նման դեպք, որ նախագահն իշխանության գա թիմի հետ միասին, իսկ հետո դառնա ընդդիմադիր.

«Մենք ունենք աննախադեպ նախագահ: Պատմությունը հավանաբար չի հշում նման բան, որը մարդը, ով մի օր եկել է թիմի հետ միասին, երկրորդ օրը դիմակայության մեջ է մտել նրա հետ: Հենց այդպես է իրեն դրսևորել մեր նախագահը:

Նա շարունակում է երեկ չէ առաջին օրը սկսած քաղաքականությունը և մնում է անհեթեթության մեջ»: Իվանիշվիլին անդրադարձել է նաև նախագահական նստավայրի հարցին՝ հայտարարելով, որ պատրաստվում է դրա շուրջ կուլիսների հետևում տեղի ունեցած մասին մանրամասնորեն խոսել հաղորդումներից մեկի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս