Ջոն Քերին Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կնշի Փարիզում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիայի ու Ֆրանսիայի մայրաքաղաքներ՝ քննարկելու համար մերձավորարևելյան խնդիրները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Նրա խոսքերով՝ Ջոն Քերին մայիսի 6-7-ին կգտնվի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում, ուր նա հանդիպումներ կունենա այդ երկրի առաջնորդների հետ և կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցը:
Դրանից հետո Քերին մեկնելու է Փարիզ, ուր նա մասնակցելու է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև հանդիպելու է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Ներկա դրությամբ Քերին գտնվում է Քենիայում, ուր քննարկում է իսլամական «Աշ-Շաբաբ» խմբավորման դեմ պայքարը: