Ամենավտանգավոր 7 մթերքները
Վտանգավոր մթերքների ցանկն ամեն օր ավելանում է: Takprosto.cc կայքը ներկայացրել է 7 ամենավտանգավոր մթերքների ցանկը:
1. Ջեմ: Խանութներում վաճառվող ջեմերը շատ վտանգավոր են: Դրանցում պարունակվում են նյութեր, որոնք օգնում են մրգերն ավելի երկար պահպանել: Վտանգավոր են նաև դրանց մեջ առկա գունավորող նյութերը:
2. Կարտոֆիլի ֆրի: Այն մեծ քանակով օսլա և ճարպեր է պարունակում: Դրա օգտագործումը քաշի ավելացման պատճառ է դառնում: Սակայն սա միակ վտանգ չէ: Կարտոֆիլի ֆրին պարունակում է տրանսճարպեր, որոնք կարող են աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի, քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Դրանք վնասում են նաև իմունիտետը:
3. Պոպ-կորն: Եգիպտացորենը մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում: Բայց պոպ-կորն պատրաստելու համար դրա վրա ավելացնում են ձեթ, աղ, շաքար, ներկեր, արոմատիզատորներ, համը սրացնող միջոցներ:
4. Եփած երշիկ: Այն մի շարք հավելումներ է պարունակում, այդ թվում՝ սննդային հավելումներ:
5. Վետչինա: Գրեթե բոլոր դեպքերում սրանում միայն 5 տոկոս միս է պարունակվում:
6. Ապխտած երշիկ: Այն պատրաստելու համար օգտագործվող նյութերը կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
7. Կաթնամթերք, որը պահպանման երկար ժամկետ ունի: Մի՛ գնեք 2 շաբաթից ավելի պիտանելիության ժամկետ ունեցող կաթմաթերք: Դրանք ստաբիլիզատորներ, արոմատիզատորներ և այլ նյութեր են պարունակում:
Պատրաստեց 168.am-ը