Մեծ Բրիտանիան Թուրքիային վերադարձրել է Դամասկոսում Օսմանյան պետության ինքնիշխանությունը խորհրդանշած դրոշը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ 23-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ Աշխատանքի օրվա կապակցությամբ փաստաբանները և փաստաբանական դպրոցի պրակտիկայում գտնվող ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն են մատուցել շուրջ 28 քաղաքացիների:
2015թ-ի ապրիլի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,847,436 դոլար 474.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,748,075 ԱՄՆ դոլար 475.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Անտոնովը վստահեցրել է, որ Ռուսաստանը և ոչ մի դեպքում չի պատերազմի Ուկրաինայի դեմ:
Մայիսի 1-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է շտապօգնու
Այս մասին նշված է Բաքվի գործադիր իշխանության տարածած հայտարարությունում:
Մայիսի 1-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում գտնվող նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում տեղի է ունեցել մասնակի փլուզում՝ պատից քարեր են պոկվել (մոտ 6 մ). անհրաժեշտ է օգնություն:
Գյումրու Սայաթ-Նովա փողոցում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հանրության դատին է ներկայացրել «Բեխենց կամ Կուսանաց վանք» ֆիլմը՝ Բագրատունյաց մայրաքաղաք Անիի այդ գլուխգործոցի պատմության մասին:
Անհրաժեշտ է Կիևի ու Դոնբասի համաձայնությունը:
«Հալեպում այսօր համեմատաբար խաղաղ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի Բերիո թեմի մամլո քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` ներկայացնելով իրավիճակը Հալեպի հայաշատ թաղամասերում: Ի դեպ, նախօրեին սիրիացի ընդդիմադիր զինյալների կողմից ավերվել էր Քառասուն մանկանց մայր եկեղեցին, որը գտնվում է Հալեպի Ջիդեյդե թաղամասում և վերջին օրերին եղել է զինյալների թիրախում:
Այսօր այդ ճնշումն ավելի մեծ է, քան` նախկինում
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Երևանի Աբովյան փողոցից բերման ենթարկված այլազգի քրեական հեղինակությունների վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ բացասաբար չի գնահատում համանախագահների տարածած հաղորդագրությունը, քանի որ նրանք հաղորդագրությունում դիվանագիտական լեզու են կիրառել: Նրա գնահատմամբ` ողջունելի է, որ ևս մեկ անգամ շեշտվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերի հարցը: Սրանում Դավիթ Բաբայանը նաև համանախագահների այն ակնարկն է տեսնում, որի համաձայն` ԼՂ-ն պետք է վերադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային սեղան:
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Ստամբուլի ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ է կիրառել Աշխատանքի ու համերաշխության օրվա կապակցությամբ փողոցներ դուրս եկած մարդկանց նկատմամբ: Նախապես փակվել են դեպի Ստամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակ տանող բոլոր ճանապարհները, ինչը սահմանափակել է նաև հասարակական տրանսպորտի շարժը: Բացի այդ, մետաղե արգելապատնեշներ են կանգնեցվել Գեզի այգու մոտ: Մոբիլիզացվել է մոտ 20.000 ոստիկան: […]
Ֆրանսիացի խաղաղապահները սննդամթերքի դիմաց սեռական ոտնձգություններ են գործել մի շարք երեխաների նկատմամբ, որոնցից ամենակրտսերը եղել է 9 տարեկան:
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը ոչ միայն ծայրահեղ ծանր է, այլեւ փաստաբանը շուրջ 50 օր է, նրան չի տեսել եւ անգամ հեռախոսով չի խոսել հետը:
Ապրիլի 29-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել և հարցաքննել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը: Մեր հարցին, թե ի՞նչ հիմքով է դատարանը մերժել այդ միջնորդությունը, փաստաբանը պատասխանեց. «Որ քնած է եղել Սուրիկ Խաչատրյանը»:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ու նրա համանախագհների ջանքերին:
Արճիս գյուղի տնամերձ այգում հայտնաբերվել է 57-ամյա Գ. Մ.-ի դին, նա տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ:
Իրանական կողմը չի դիմել TANAP գազատարի մասնակից երկրներին` կապված նախագծին մասնակցելու հետ:
Անդրանիկ Գրիգորյանն ու նրա հարազատները ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների միջոցով տեղեկություններ են փոխանակել:
Մայիսի 1-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի տներից մեկի պատուհանին նկատվել է օձ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այդպիսով, Եմենի հակամարտության ժամանակ զոհված սաուդցի զինվորականների թիվը հասել է 14-ի:
Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են 3 Mercedes, Toyota Corolla և Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:
Փամուքը կարծում է, որ քաղաքական իսլամը կոռուպցիայի պատճառով կորցրել է իր նախկին կերպարը: