ՀՀ բանկերն այս շաբաթ գնել են 72.8 միլիոն և վաճառվել 85.7 միլիոն դոլար
2015թ-ի ապրիլի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,847,436 դոլար 474.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,748,075 ԱՄՆ դոլար 475.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել 4,800,000 ԱՄՆ դոլար 476.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,251,507 EUR 516.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,713,658 EUR 519.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 847,367,519 ռուբլի 9.11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 228,506,178 ՌԴ ռուբլի 9.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: