ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին, ով ադրբեջանական կողմի մոտ է հայտնվել մարտի 22-ին:
Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Նա մանրամասնել է, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայ ռազմագերու հետ հանդիպել են ապրիլի 27-ին:
Անդրանիկ Գրիգորյանն ու նրա հարազատները ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների միջոցով տեղեկություններ են փոխանակել: