ԵՄ-ը հստակեցրել է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ավարտել է Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն հատկացնելու մասին նոր ծրագիրը: Այժմ միջոցների հատկացման համար կողմերը պետք է ստորագրեն փոխըմբռնման մասին հուշագիր:

Եվրոպական հանձնաժողովը հուսով է մնացյալ բոլոր հարցերը լուծել մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ դեպքում 600 միլիոն եվրոյի առաջին փոխանցումը Կիևը կստանա դեռևս գարնանը: Նախատեսվում է ողջ գումարը հատկացնել երեք փոխանցումով, որոնցից առաջին երկուսը պետք է իրականացվեն մինչև տարեվերջ, իսկ երրորդը՝ արդեն 2016 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930