Բաժիններ՝

Քլոե Քարդաշյանն instagram-ում օգտագործում է Հայաստանի դրոշի գույներով «սմայլիկներ»

Հայաստան ժամանելուց հետո Քլոե և Քիմ Քարդաշյանները Instagram սոցիալական ցանցում մի քանի լուսանկարներ են հրապարակել: Հետաքրքիր է, որ Քլոե Քարդաշյանը Հայաստանում արված լուսանկարները մեկնաբանելիս օգտագործում է Հայաստանի դրոշի գույներով «սմայլիկներ»: Այդպիսի «սմայլիներ» նա տեղադրել է մի լուսանկարի գրառման մեջ, որտեղ պատկերված է Հանրապետության հրապարակի մոտակայքում հավաքված բազմությունը: Մեկնաբանելով այդ լուսանկարը՝ Քլոեն գրել է, որ Հայաստանում սերն ու ընդունելությունը չափազանց գեղեցիկ են և ինքը շատ ուրախ է՝ այստեղ գտնվելու համար:

Qloe (2)

Մյուս լուսանկարը, որտեղ Քլոեն դարձյալ օգտագործել է Հայաստանի դրոշի գույներով «սմայլիկները», արված է Քլեո և Քիմ Քարդաշյանների՝ Ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ: Ի դեպ, լուսանկարը, որը instagram է բեռնվել 8 ժամ առաջ, արդեն 599.678 լայք ունի:

Qloe (1)

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս