Բաժիններ՝

Բարաք Օբամայի դստերն ավտոմեքենա վարել սովորեցրել են հատուկ գործակալները

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կին Միշել Օբաման պատմել է, որ իր դստերը մեքենա վարել սովորեցրել են հատուկ ծառայությունների աշխատակիցները.

«Կարծում եմ, որ ավտոմեքենա վարելը Մալիային հաղորդում է նորմալության զգացում, քանի որ այդպես վարվում են նրա բոլոր ընկերները: Իսկ իմ երեխաները պետք է սովորեն այս աշխարհում ապրել այնպես, ինչպես նորմալ երեխաները»:

Միշել Օբամայի խոսքերով` 16-ամյա Մալիան երբեմն մեքենայով շրջայց է կատարում Սպիտակ տան շուրջ: Մեքենայում հրահանգիչների փոխարեն գտնվում են Գաղտնի ծառայության աշխատակիցները:

Հատուկ գործակալները միևնույն ժամանակ թույլ չեն տալիս, որ Միշել Օբաման նստի մեքենայի ղեկին: ԱՄՆ-ի առաջին տիկինը խոստովանել է, որ մեքենա չի վարել արդեն 7-8 տարի և մի փոքր մոռացել է դա անելու հիմքերը:

Երբ Մալիան նրան հարցրել է, թե ինչպես մեքենան կայանել հասարակական վայրում, Միշելը չի կարողացել պատասխանել: Բարաք և Միշել Օբամաներն ամուսնացել են 1992 թվականին և ունեն երկու դուստր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս