Բաժիններ՝

Այնքան հուզված եմ, չեմ կարողանում քնել. Քիմ Քարդաշյանը գրառում է արել Instagram-ում և Twitter-ում

Ապրիլի 8-ին Երևան ժամանած իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram և Twitter սոցցանցերի իր էջերում կիսվել է աաջին տպավորություններով և լուսանկարներով:

«Հայաստա՛ն, մենք այստեղ ենք: Այնքան ուրախ ենք այստեղ լինել և սկսել այս կարևոր ճանապարհորդությունը: Շնորհակալ եմ բոլորին, ով մեզ ողջունեց: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ մեր երկիրն ուսումնասիրելու և համեղ ուտելիք ուտելու»,- գրել է նա՝ հրապարակելով Հանրապետության հրապարակում «Մարիոթ» հյուրանոցի դիմաց իրեն սպասող բազմության լուսանկարը, որը հավանել է 360 հազար օգտատեր:

«Ամուսինս և աղջիկս նույնպես եկել են Հայաստան՝ իմ ժառանգությունը տեսնելու և իմ նախնիների մասին իմանալու համար: Այնքան հուզված եմ, չեմ կարողանում քնել»,- Instagram-ի մեկ այլ հաղորդագրությունում գրել է Քիմը և հրապարակել իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի և դստեր լուսանկարը, որը 777 հազար օգտատեր է հավանել:

Քիմ Քարդաշյանը Twitter-ում նույնպես հաղորդագրություն է գրել. «Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ մեր երկիրն ուսումնասիրելու և համեղ ուտելիք ուտելու: Հայրս և տատիկս ու պապիկս այնքան հպարտ կլինեին»: Քիմ Քարդաշյանը հաղորդագրությունից հետո երեք սրտիկ է դրել՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն:

11149347_10155456830040613_7587049007017920105_n

10418924_10155456853000613_6873858889471578505_n

Թարգմանությունը՝  tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս