Իրանը Պակիստանին կոչ է արել չմիանալ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի առաջարկին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ու Պակիստանը պետք է համագործակցեն, որպեսզի լուծեն Եմենում խորացող ճգնաժամը:

Զարիֆը Պակիստանի մայրաքաղաք կատարած երկօրյա այցի ընթացքում Իսլամաբադին կոչ է արել հրաժարվել սաուդյան առաջարկից` Եմենի շիա ապստամբների դեմ ռազմական գործողությանը միանալուց. «Մենք պետք է աշխատենք համատեղ, որպեսզի գտնենք քաղաքական որոշում:

Դա եմենցիների գործն է, որոնք պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ, որպեսզի կարգավորվի ճգնաժամը, և որ բոլորը` ներառյալ Իրանն ու Սաուդյան Արաբիան, պետք է նպաստեն դրան: Եմենի ժողովուրդը չպետք է ենթարկվի ռմբակոծությունների»:

Զարիֆը հայտարարել է, որ պլանը բաղկացած է 4 մասից` Եմենում հրադադարի ռեժիմ, հումանիտար օգնության ցուցաբերում, բաց երկխոսություն և վերջապես կառավարության ձևավորում:

Տեսանյութեր

Լրահոս