
Հունաստանը հաշվարկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի պատճառած վնասի չափը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի ֆինանսների նախարարությունը հաշվարկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի պատճառած վնասի չափը:
Հունաստանի ֆինանսների փոխնախարար Դիմիտրիս Մարդասը հայտարարել է, որ Բեռլինը որպես ռազմական փոխհատուցում պետք է Աթենքին վճարի 278.7 միլիարդ եվրո.
«Վնասը կազմում է 278.7 միլիարդ եվրո, որից 10.3 միլիարդ եվրոն կազմում է այսպես կոչված «հարկադիր փոխառություն», իսկ մնացյալ մյուս գումարները կապված են առանձին անձանց կամ էլ ենթակառուցվածքներին փոխհատուցման հետ: 1946 թվականի Փարիզյան կոնֆերանսի ժամանակ փոխհատուցման չափը հաստատվեց 341.2 միլիարդ դոլար՝ այն ժամանակների գնով»:
Փետրվարի 8-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Աթենքն ունի «բարոյական պարտավորություն»՝ Բեռլինից փոխհատուցում պահանջելու քառամյա օկուպացման համար: