Բաժիններ՝

ԱՄՆ-ին անհրաժեշտ է իր «պերեստրոյկան». Գորբաչով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ չի պատրաստվում ոչ մի դեպքում լքել Ռուսաստանը: Նա կարծիք է հայտնել, որ ռուս մարդու մոտ առկա է հայրենասիրության համար հիմք.

«Ինչ էլ որ պատահի ինձ հետ, ես չեմ պատրաստվում փախչել որևէ տեղ, թեև կարող էի անել դա: Կարծում է, որ դա վերջին գործն է: Եթե մարդը սիրում է այն հողը, որում նա մեծացել է, ապա նա սիրում է ամեն ինչ, ինչ տեղի է ունենում այնտեղ»:

Գորբաչովն ընդգծել է, որ մի շարք երկրներ փորձում են միայնակ իշխել աշխարհում, սակայն դա չի ստացվում: Գորբաչովը մասնավորապես հիշատակել է ԱՄՆ-ը` ընդգծելով, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է իր «պերեստրոյկան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս